03 02 2023

Առողջապահության համընդհանուր ապահովագրության նախագիծը  կոռուպցիոն ռիսկեր ունի․ Էլինա Մարգարյան



 

ՀՀ կառավարությունը փետրվարի 2-ի նիստում ընդունեց Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի նախագիծը։ «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ՀԿ-ի, ինչպես նաև գործարար համայնքը ներկայացնող մի շարք այլ ասոցացիաներ և հասարակական կազմակերպություններ դեմ են նախագծի ներկայացված տարբերակին, իչի մասին մանրամասնեցին մամուլի ասուլիսում։

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում ՀԿ 1-ին փոխնախագահ Էլինա Մարգարյանը նշեց մի քանի խնդիրներ, մասնավորապես․

  • Առողջապահության համապարփակ ապահովագրության մեջ սահմանված չեն արդյունքներն ու բաարեփոխման գործողությունները
  • ՀՀ առողջապահության համակարգի բարեփոխումներից հետո միայն հնարավոր կլինի ներդնել պարտադիր ապահովագրությունը
  • Քաղաքացիների կողմից վճարի չափը, համաֆինանսավորումը պետք է սահմանվի օրենքով, ոչ թե հիմնադրամի կառավարման խորհրդի որոշումներով
  • Ներդրվում է իրականում հարկատեսակ, որը դառնում է բոլորի համար
  • Միջոցների հավաքագրումը, սահմանումն ու ծախսումն իրականացնվում է մեկ մարմինի կողմից, իսկ մեկ գնորդի մեխանիզմ կոռուպցիոն ռիսկեր է առաջացնելու։ Հատկապես որ շահերի բախում կա, քանի որ հիմնադրամի կառավարման խորհրդի ղեկավարը հանդիսանում է առողջապահության նախարարը
  • Հիմնադրամի բյուջեն դուրս է մնում ֆինանսների նախարարության հսկողությունից

Այս և այլ առարկություններն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ